Շառլ Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Կոշտային


Շառլ Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Կոշտային

  • 30-11-2024 10:44:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Շառլ Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտային:
 
Եվրոպական խորհրդի բրյուսելյան ապարատի աշխատակիցների և լրագրողների ներկայությամբ հրաժեշտի ելույթում Միշելը՝ թվարկելով ԵՄ-ի արժանիքները, նշել է Ուկրաինային աջակցությունը, այդ թվում՝ ռազմական օգնության տրամադրումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը։
 
Միշելը Կոշտային հորդորել է պահպանել Եվրամիության միասնությունը, որը Եվրամիության «կախարդական գունդն է», ինչի շնորհիվ պահպանվում է «եվրոպական ուժը»։
 
Արարողությանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
 
Կոշտան իր ելույթում ընդգծել է եվրոպական միասնության կարևորությունը՝ նշելով, որ միայն դրա առկայության դեպքում եվրոպացիները կարող են միասին կառուցել անվտանգություն, կայունություն և խաղաղություն մայրցամաքում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը