Միջուկային զենքի մասին Պուտինի հայտարարությունները պետք է հաշվի առնել․ Հաքան Ֆիդան
30-11-2024 13:11:48 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ուշադիր դիտարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները միջուկային զենքի մասին։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջուկային հռետորաբանությունը միայն որպես սպառնալիք դիտելը չափազանց պարզեցված մոտեցում կլինի: Բոլոր սովորական զենքերը, որոնք կարող էին օգտագործվել, արդեն օգտագործվել են Ուկրաինայում, բայց պատերազմը չի ավարտվել: Այդ իսկ պատճառով պետք է հաշվի առնել Պուտինի միջուկային հռետորաբանությունը»,- մեջբերում է նրա խոսքերը Yeni Safak թերթը:
Նոյեմբերի 28-ին Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը ստիպված կլինի օգտագործել ոչնչացման բոլոր միջոցները, եթե Ուկրաինան ստանա միջուկային զենք։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինային միջուկային կարգավիճակ ստանալ։