Թուրքիան չի մասնակցում Հալեպում տեղի ունեցող բախումներին, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում. Ֆիդան


Թուրքիան չի մասնակցում Հալեպում տեղի ունեցող բախումներին, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում. Ֆիդան

  • 30-11-2024 13:58:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Թուրքիան չի մասնակցում Հալեպում տեղի ունեցող բախումներին:
 
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով, թր անվտանգության միջոցներ են ձեռնարկում:
 
«Մենք խուսափելու ենք այնպիսի գործողություններից, որոնք կարող են միգրացիայի նոր ալիք առաջացնել։ Տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների կենսաապահովման գծերը գտնվում են ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Առանց ԱՄՆ-ի աջակցության՝ նրանք 3 օր էլ չէին դիմանա»,- ասել է Ֆիդանը։
 
Նրա խոսքով՝ Անկարան թույլ չի տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը պետություն դառնա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը