Սիրիայում տեղի ունեցած էսկալացիայում «ուկրաինական հետք» կա. Զախարովա
04-12-2024 14:39:28 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Տեղեկություններ են ստացվում ահաբեկիչների հետ Կիևի ռեժիմի հատուկ ծառայությունների փոխգործակցության մասին. Կիևն անօդաչուներ է փոխանցում նրանց և ներկայացնում զինատեսակի օգտագործման իր փորձը։
Սիրիայում էսկալացիան ակնհայտորեն «ուկրաինական հետք» ունի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք այս հարձակումը, որի առաջնագծում ահաբեկիչներն են, որոնք այդպիսին են ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ օտարերկրյա զինյալների, այդ թվում՝ հետխորհրդային տարածքից ներգաղթածների թվում ակնհայտորեն այսպես կոչված ուկրաինական հետք կա», - ասել է նա:
Դիվանագետը նշել է, որ տեղեկություններ են ստացվում ահաբեկիչների հետ Կիևի ռեժիմի հատուկ ծառայությունների փոխգործակցության մասին. Կիևն անօդաչուներ է փոխանցում նրանց և կիսվում այդ զինատեսակի կիրառման իր փորձով։
Զախարովան հավելել է, որ սա ո՛չ առաջին, և ո՛չ էլ վերջին տարածաշրջանն է, որտեղ Կիևի ռեժիմը կկիրառի իր «հանցավոր փորձը»։
«Մինչ այս աֆրիկյան երկրներն էին, այժմ խոսքը Սիրիայի մասին է»,- հավելել է Զախարովան։
Նա նշել է` կասկած չկա, որ ահաբեկիչները նման հանդուգն գործողությունների չէին գնա առանց արտաքին ուժերի դրդման և լիակատար աջակցության, ուժեր, որոնք փորձում են Սիրիայում զինված առճակատման նոր փուլ հրահրել։
«Բռնության պարույրը գործի դնելով՝ արմատականները ակնհայտորեն նպատակ ունեն խաթարել այս երկրում կայուն կարգավորման հասնելու երկարամյա ջանքերը՝ ստեղծելով անվտանգության լուրջ սպառնալիք խաղաղ բնակչության համար»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։