Արևմուտքը բացասաբար է ազդում կովկասյան տարածաշրջանի վրա. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ


Արևմուտքը բացասաբար է ազդում կովկասյան տարածաշրջանի վրա. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

  • 09-12-2024 11:41:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռուս դիվանագետի կարծիքով՝ արևմտյան խաղացողները Կովկասում անկայունություն են հրահրում։
 
Արևմուտքը բացասաբար է ազդում կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա, հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:
 
«Արևմուտքը թեժացնում է անկայունությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում։
 
Իրադրությունը կայուն լարված է նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ չեն նվազում Աֆղանստանից թմրանյութերի սպառնալիքի, ահաբեկչության և ծայրահեղականության տարածման ռիսկերը»,- ասել է Վասիլևը «Союзники.ОДКБ» պարբերականին տված հարցազրույցում։
 
Դիվանագետը նաև մատնանշել է ՆԱՏՕ-ի աճող ակտիվությունը Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ, այդ թվում՝ միջուկային ներուժ ունեցող սպառազինության համակարգերի հնարավոր տեղակայումը:
 
Կազմակերպությունը Եվրոպայում ընդհանուր առմամբ լարվածության աննախադեպ աճ է արձանագրում։ «Ռազմավարական իրավիճակը վատթարացել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցելուց հետո»,-նշել է նա:
 
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը:
 
Երևանը, սակայն, հայտարարել է կազմակերպությանն իր անդամակցությունը սառեցնելու մասին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը