Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարարին կալանավորել են. նա կալանավայրում փորձել է ինքնասպան լինել


Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարարին կալանավորել են. նա կալանավայրում փորձել է ինքնասպան լինել

  • 11-12-2024 15:12:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հարավային Կորեայի պաշտպանության արդեն նախկին նախարար Կիմ Յոն Հյունը Արևելյան Սեուլում գտնվող կալանավայրում փորձել է ինքնասպանություն գործել:
 
Այս մասին հայտարարվել է երկրի խորհրդարանական լսումների ժամանակ։
 
Դա տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, երբ Սեուլի դատարանը պաշտոնապես ձերբակալել է նախկին նախարարին՝ ապստամբությանը մասնակցության մեղադրանքով:
 
Հետաքննության տվյալներով՝ Կիմ Յոն Հյունը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին առաջարկել է երկրում ռազմական դրություն հայտարարել և հրամայել է զինվորականներ տեղակայել Ազգային ժողովի շենքում։
 
Յուն Սոկ Յոլը դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան ռազմական դրություն է հայտարարել: Խորհրդարանը, սակայն, արգելափակել է այդ որոշումը, և նախագահը ստիպված այն չեղարկել է։ ՊՆ ղեկավարն էլ հրաժարական տալուց հետո ձերբակալվել է: Նա մեղադրվել է կարճաժամկետ ռազմական դրություն մտցնելով՝ ապստամբություն կազմակերպելու և «ազգային սահմանադրությունը խարխլելու նպատակով» անկարգություններ հրահրելու համար։
 
Կիմ Յոն Հյունը ներողություն է խնդրել՝ փաստաբանների միջոցով հայտնելով, որ ստանձնում է իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը:
 
Գործով ներգրավված է նաև նախագահը, որին արգելվում է լքել երկիրը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը