Իրանի գերագույն առաջնորդն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Սիրիայում իշխանության տապալման մեջ
11-12-2024 15:35:41 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ զինված ընդդիմության կողմից Սիրիայում իշխանության տապալումը կազմակերպվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ «Այո, Սիրիայի հարևան երկրներից մեկը նույնպես ակնհայտ դերակատարում է ունեցել այդ հարցում և դեռ ունի, բոլորը դա տեսնում են։ Սակայն հիմնական դավադիրները ԱՄՆ-ն ու սիոնիստական ռեժիմն են», - ասել է Խամենեին։
Նա նաև ասել է, որ Սիրիայի երիտասարդությունը, վստահաբար, կազատագրի Սիրիայի օկուպացված հատվածները։ Բացի այդ, այաթոլլան մերժել է այն պնդումները, թե Սիրիայում իշխանափոխությունը թուլացրել է «դիմադրության ճակատը» տարածաշրջանում և հենց Իրանում։ Նա նշել է, որ դժվարին իրավիճակներում «դիմադրության ճակատն» ավելի ուժեղ և ավելի մոտիվացված է դառնում։
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը և ձևավորում է անցումային իշխանություն։Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը: Այնուհետև հայտարարվեց, որ երկրում ձևավորվում է անցումային կառավարություն, և վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Մուհամեդ ալ-Բաշիրը։