Ամանորյա իրական հեքիաթն ու հրաշքը Winter Park-ում են


Ամանորյա իրական հեքիաթն ու հրաշքը Winter Park-ում են

  • 12-12-2024 13:37:33   | Հայաստան  |  Հասարակություն

 
Վայր որտեղ հավատում ես հրաշքներին, վայր, որտեղ հեքիաթն իրական է, վայր որտեղ մանկանում ենք բոլորս, վայր որտեղ սիրով  ու ջերմությամբ մեզ սպասում են միշտ…
 
Հարգելի՛ գործընկերներ,
 
Մեր տոնական Երևանի ամենահեքիաթային Winter Park ձմեռային այգին բացվում է։ Սիրով հրավիրում ենք մասնակցնելու այգու և հանրապետության ամենամեծ բացօթյա սահադաշտի հանդիսավոր բացմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին, ժամը 19:30-ին (հասցե Թբիլիսյան խճուղի 1/8)։ 
 
Երևանյան փոքրիկ Լապլանդիայի` Winter Park-ի հանդիսավոր բացմանը կհնչի  այգու հիմնը՝ «Ձմեռային այգի» երգը, այյնուհետև կդիմավորենք Սանտային, ով հեքիաթային թռիչքով կժամանի այգի, կվառենք գլխավոր տոնածառի լույսերը, կհանդիպենք Միսիս Կլաուսին, ամենաընկերասեր էլֆերին, չարաճճի և արկածախնդիր Գրինչին, ինչպես նաև Լապլանդիայի ամենահայտնի ռեստորատորներից, բարի և խորհրդավոր՝ Միստր Չաբբիին։
 
Ամանորյա յուրօրինակ ձևավորմամբ “Jingle Bells”, The Library, նորաբաց Limoncello սրճարանները, «Երազ» ռեստորանը, Winter Park-ի՝ 1800քմ մակերեսով լուսավոր սահադաշտը, հրաձգարանը և ժամանցի այլ հետաքրքիր տաղավարները, խելահեղ մյուզիքլները, երգերն ու պարերը մի քանի ժամով կտեղափոխեն հեքիաթ և Ամանորն իրական տոն կդարձնեն բոլորի համար։
Դեկտեմբերի 13-ից այգում կգործի նաև Սուրբ Ծննդյան տոնավաճառ։
 
Միջոցառմանը մասնակցելու և լուսաբանելու համար խնդրում ենք նախապես հավատարմագրվել։
Սիրով սպասում ենք բոլորին։     
                                     
 
Նոյյան տապան  -   Հասարակություն