Թրամփը քննադատում է Ռուսաստանի խորքերին ամերիկյան զենքով հարվածելու գաղափարը
13-12-2024 11:24:40 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կիևին՝ նոյեմբերին Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին ամերիկյան հրթիռների կիրառմամբ հարվածներ հասցնելու համար, գրում է Time-ը։
«Ես կտրականապես համաձայն չեմ Ռուսաստանի տարածք հարյուրավոր մղոն խորությամբ հրթիռներ արձակելու հետ: Ինչո՞ւ ենք մենք դա անում», - ասել է Սպիտակ տուն վերադարձող Թրամփը՝ պնդելով, որ այդպիսով «սրում ենք պատերազմը և խորացնում այն»։
Հարցին՝ արդյո՞ք կհրաժարվի Ուկրաինային աջակցելուց, Թրամփը պատասխանել է, որ Կիևն ԱՄՆ-ի աջակցությունը կօգտագործի որպես Ռուսաստանի դեմ ճնշման լծակ՝ պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում։
«Ես ցանկանում եմ համաձայնության հասնել, և համաձայնության հասնելու միակ միջոցն աջակցությունից չհրաժարվելն է», - ԱՄՆ նորընտիր նախագահի խոսքերն է մեջբերում Time ամսագիրը։
Մոսկվան նոյեմբերին հայտարարել է, որ Ուկրաինան ATACMS-ի կիրառմամբ հարվածել է ռուսաստանյան ռազմական կառույցներին: Կրեմլն «Օրեշնիկ» նորաստեղծ հրթիռով է պատասխանել՝ թիրախավորելով Դնեպրը։
Անցած օրերին ՌԴ ռազմական գերատեսչությունը պնդեց, որ Կիևը կրկին ATACMS հրթիռներով հարձակվել է Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա։