Ինչ են քննարկել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները սահմանին. Ռուբինյանն ասաց՝ հանդիպումը գաղտնի չի եղել


Ինչ են քննարկել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները սահմանին. Ռուբինյանն ասաց՝ հանդիպումը գաղտնի չի եղել

  • 13-12-2024 11:48:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը:
 
Ինչու է կայացած հանդիպման վերաբերյալ պաշտոնական տեղեկությունն ավելի ուշ հրապարակվել:
 
Հանրահին ՀԸ եթերում պատասխանելով հարցին, Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ հանդիպումը գաղտնի չի եղել, իսկ հաղորդագրություն հրապարակելու պայմանավորվածություն չեն ունեցել:
 
«Այս հանդիպումը կայացել է իմ և Թուրքիայի ներկայացուցչի վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության կոնտեքստում։ Մենք պայմանավորվել էինք, որ կողմերը տեխնիկական գնահատում կանեն կարիքների, որոնք անհրաժեշտ են Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու համար: Դա երկաթուղային հատումն է, ավելի հայտնի է որպես Կարս-Գյումրի: Բավական մեծ պատվիրակություններ են եղել և սահմանին հանդիպումը կայացել է կառուցողական մթնոլորտում»,- ասաց Ռուբինյանը։
 
Ռուբինյանն ասաց՝ հանդիպմանը մասնակցել են նաև այն գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են լինելու Անիի պատմական կամրջի համատեղ վերականգման համար: Այդ հարցը նույնպես քննարկվել է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը