Վրաստանի խորհրդարանի դիմաց ոստիկանական ուժեր են մոբիլիզացվել. նախագահական ընտրությունները շարունակվում են


Վրաստանի խորհրդարանի դիմաց ոստիկանական ուժեր են մոբիլիզացվել. նախագահական ընտրությունները շարունակվում են

  • 14-12-2024 12:14:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, իսկ խորհրդարանի դիմաց՝ վերսկսվել բողոքի ակցիաները:
 
Խորհրդարանի շենքի հարակից տարածքում, որտեղ հավաքաված են ակցիայի մասնակից քաղաքացիները, ոստիկանական ուժեր են մոբիլիզացվել։
 
Ապրիլի 9-ի և Ճիճինաձեի փողոցներում տեղակայվել են պարեկային և քրեական ոստիկանության աշխատակիցներ։
 
Ինչպես հայտնել է Aliq.ge-ն, ոստիկանական ուժեր են միբիլիզազվել նաև Ռուսթավելի պողոտայում՝ խորհդարանի դիմաց, որտեղ տեղադրված է Թբիլիսիի գլխավոր տոնածառը: Ազատության հրապարակում նաև ջրցան մեքենաներ են տեղակայվել։
 
Ոստիկանական ուժերը երկաթե պատնեշներով շրջափակել են խորհրդարանի տարածքը, որտեղ իշխող ուժն ընտրում է նոր նախագահին:
 
Ըստ վրացական լրատվամիջոցների, այս ընտրությունը պատմական է երկու պատճառով. նախ՝ առաջին անգամ երկրի նախագահին ժողովուրդը չի ընտրում, երկրորդ՝ երկրի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմությունը հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունները կեղծված են համարում, խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից 6-րդ նախագահի ընտրությունը ևս ոչ լեգիտիմ գործընթաց են որակում:
 
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջադրել է նախկին ֆուտբոլիստ, հակաարևմտյան հայտարարություններով հայտնի արդեն նախկին պատգամավոր Միխեիլ Կղավելաշվիլիին, քանի որ նա միակ թեկնածուն է և հակառակորդ չունի:
 
5 տարի ժամկետով նախագահը պետք է ընտրվի 300 հոգանոց կոլեգիայի կողմից։ Կոլեգիայի հիմնական կազմը «Վրացական երազանք»-ից է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը