Եվրախորհրդարանի պատգամավորը ողջունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը


Եվրախորհրդարանի պատգամավորը ողջունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը

  • 10-01-2025 12:38:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Եվրոպական խորհրդարանու Հայաստանի հարցով մշտական ​​զեկուցող, պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵԽ պատգամավորը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։«Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։

Նրանք, ովքեր կատարում են անհրաժեշտ պայմանները և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ողջունվեն»,-ընդգծել է Միրիամ Լեքսմանը։Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին, որը ներկայացվել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Նախագիծն առաջիկայում կքննարկվի Հայաստանի խորհրդարանի կողմից։ 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը