Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի


Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի

  • 10-01-2025 13:02:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհները շարունակում են զանգվածային ավերածությունների պատճառ դառնալ: CNN-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության վարչությունը հայտնել է, որ հինգշաբթի երեկոյան ծանուցում է ստացել հրդեհի հետևանքով 10 մահվան դեպքի մասին:
 
Լոս Անջելեսի տասնյակ հազարավոր բնակիչների պարտադիր տարհանման հրաման է տրվել: Իրավիճակը սրում են ուժեղ քամիները, որոնք ժամանակավորապես դադարեցրել են ավիացիայի աշխատանքը:
 
Հրդեհները ճանաչվել են Լոս Անջելեսի շրջանի պատմության մեջ ամենակործանարար հրդեհներից մեկը: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը