Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային


Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային

  • 10-01-2025 13:10:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
armlur. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ​​ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին Ռուսաստանի Հանրային պալատին առընթեր համակարգող խորհրդի անդամ, քաղաքագետ Վլադիմիր Կարասևի վիրավորական հայտարարությունների անթույլատրելիության մասին: Այս մասին ադրբեջանական Minval-ին հայտնել են Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատնից։
 
Դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է արել ռուսական կողմին ապագայում կանխել նման դեպքերի կրկնությունը։
 
Նշենք, որ Վլադիմիր Կարասևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վիրավորել էր այն բանից հետո, երբ վերջինը հրապարակավ ՌԴ-ին մեղադրել էր «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի կործանման համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը