Պաշտոնական Անկարան կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կհամաձայնեցնեն խաղաղ համաձայնագրի մնացած կետերը


Պաշտոնական Անկարան կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կհամաձայնեցնեն խաղաղ համաձայնագրի մնացած կետերը

  • 10-01-2025 14:25:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։
 
Տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ճեպազրույցում նա ընդգծել է, որ «պատմական հնարավորությունների պատուհան է բացվել տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման համար»։
 
«Այս գործընթացում մենք ուս ուսի քայլում ենք Ադրբեջանի հետ»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ ընդգծելով Բաքվին աջակցությունը։
 
Պաշտոնական Անկարան կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կհամաձայնեցնեն խաղաղ համաձայնագրի մնացած կետերը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը