Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 2,7 մլրդ դոլարի
11-01-2025 13:19:57 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews. Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը իրանական օրացույցով տարվա սկզբից (2024 թվականի մարտի 21) մինչև դեկտեմբերի վերջը կազմել է 2,704 միլիարդ դոլար։
Իրանի մաքսատան ղեկավար Ֆարուդ Ասղարին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում մանրամասն զեկույց է ներկայացրել ԵԱՏՄ անդամ երկրների հետ երկրի արտաքին տնտեսական գործունեության վերաբերյալ։ Նա նշել է, որ Իրանի արտահանումն այդ երկրներ կազմել է մոտավորապես 1 մլրդ 494 մլն 839 հազար դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համապատասխանում է 20,79 տոկոս աճի։
Ասղարիի խոսքով՝ նշված ժամանակահատվածում արտահանված ապրանքների կշիռը կազմել է 3 մլրդ 857 մլն կիլոգրամ, ինչը նույնպես արտացոլում է նախորդ տարվա համեմատ 21,69 տոկոս աճը։
Մաքսատան պետը նշել է, որ Իրանի արտահանման ամենամեծ բաժինն ուղղվել է Ռուսաստանի Դաշնություն, Հայաստան և Ղազախստան։