Երախտապարտ եմ՝ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Պուտինի հետ ռազմական դաշինքից դուրս գալու համար․ ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոն


Երախտապարտ եմ՝ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Պուտինի հետ ռազմական դաշինքից դուրս գալու համար․ ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոն

  • 11-01-2025 13:36:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
factor.am. Հանրապետական կուսակցությունից ամերիկացի կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը X-ում արված գրառմամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական ոլորտի վերջին զարգացումներին։
 
«Ես երախտապարտ եմ, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում պատերազմական հանցագործ Պուտինի հետ ռազմական դաշինքից դուրս գալու համար՝ անդրատլանտյան համայնքին մերձենալու համար։ Ազատվելով անազնիվ դաշնակիցներից և շարժվելով դեպի Արևմուտք՝ Հայաստանը կարող է ավելի պայծառ ապագա ապահովել Հարավային Կովկասի համար»,- գրել է Ուիլսոնը։ Հիշեցնենք, որ օրերս ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը