Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել փաստաթղթերի կեղծման գործով


Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել փաստաթղթերի կեղծման գործով

  • 11-01-2025 13:59:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել փաստաթղթերի կեղծման գործով: Հայտնի է, որ նա 2016 թվականին գումար է փոխանցել փաստաբան Մայքլ Քոհենին՝ դա ներկայացնելով որպես իրավաբանական ծառայությունների դիմաց վճարում։
 
Մեղադրող կողմը, սակայն, պնդել է, որ փոխանցումները նախատեսված են եղել պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի համար: Նշվում է, որ Թրամփը ցանկացել է լռեցնել նրան և կոծկել դերասանուհու հետ ունեցած կապը:
 
Այնուհանդերձ, դատարանի որոշմամբ՝ Թրամփն ազատվել է կալանքից և տուգանքներից` հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահները սահմանադրությամբ չեն կարող քրեական հետապնդման ենթարկվել: «Բայց դա չի նվազեցնում հանցագործության լրջությունը»,- նշել է դատավորը:
 
Թրամփը չի ընդունել դատավճիռը, այն անվանել է քաղաքական հետապնդում:
 
Հունվարի 20-ին նախատեսված երդմնակալությունից հետո Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը ստանձնում է երկրի ղեկավարի պաշտոնը՝ փաստացի ճանաչված լինելով մեղավոր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը