ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ ԼՈՍ- ԱՆՋԵԼԵՍՈՒՄ
11-01-2025 15:54:21 | | Հայտարարություններ
Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպությունը (համայնքը), կազմակերպության ընկերներն ու գործընկերները ցավակցում են զոհվածների ընտանիքներին և իրենց զորակցությունը հայտնում տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով ստիպված են եղել լքել իրենց տները կամ կորցրել դրանք: Մտահոգված և ցնցված ենք զանգվածային ավերածությունների չափսերից: Աղոթում ենք առ Աստված, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում, հուսալով, որ աղետի հետևանքները արագ կվերացվեն և Լոս Անջելեսում բնականոն կյանքը լիովին կվերականգնվի։
Նախագահ՝ Էդուարդ Պոլատով (Պոլատիդիս)
Հանրության հետ կապերի գծով խորհրդական՝ Արմինե Վաղրամյան