ՀՀ-ի և ԱՄՆ-ի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


ՀՀ-ի և ԱՄՆ-ի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

  • 15-01-2025 11:28:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Երևանի և Վաշինգտոնի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար, նախօրեին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։
 
Տասմագամբետովը միևնույն ժամանակ ընդգծել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության բնույթն ու հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է նախ ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին։
 
«Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում, սակայն այս գործընկերությունը պետք է չստեղծի անվտանգության սպառնալիքներ այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
 
Նախօրեին Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Վաշինգտոնում ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն ստորագրեցին։
 
«Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում», - հայտարարեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ նաև շեշտելով, որ աշխատում են Երևանի հետ՝ ամրապնդելու ջանքերը ինքնիշխանության և սուվերեն տարածքի պաշտպանությանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը