Իրանի և ՌԴ-ի համաձայնագիրը ռազմական դաշինքի ստեղծում չի ենթադրում. Արաղչի


Իրանի և ՌԴ-ի համաձայնագիրը ռազմական դաշինքի ստեղծում չի ենթադրում. Արաղչի

  • 15-01-2025 11:57:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Նախարարի խոսքով՝ համաձայնագիրն ընդգրկում է ռուս-իրանական հարաբերությունների բոլոր ասպեկտները։
 
Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ռազմական դաշինքի ձևավորում չի նախատեսում։ Փաստաթուղթն ուղղված է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտների, այդ թվում՝ պաշտպանական համագործակցության զարգացմանը։ Այդ մասին Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։
 
«Այն համալիր, համապարփակ համաձայնագիր է: Ընդգրկում է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, հատուկ ուշադրություն է հատկացվել տնտեսությանը և առևտրին... Համաձայնագիրը ներառում է համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտում, սակայն ռազմական դաշինքի ստեղծման նպատակ չի հետապնդում»,- ասել է իրանցի դիվանագետը։
 
Նրա խոսքով՝ համաձայնագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և որևէ կերպ չի սահմանափակում Ռուսաստանին ու Իրանին։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին բանակցություններից հետո Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կստորագրեն։ Ինչպես ավելի ուշ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, համաձայնագիրը, ի թիվս այլ բաների, ուղղված է Ռուսաստանի և Իրանի հնարավորությունների ուժեղացմանը պաշտպանունակությունն ավելի լավ ապահովելու համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը