Կոնգրեսական Ուիլսոնը ողջունել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը


Կոնգրեսական Ուիլսոնը ողջունել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը

  • 17-01-2025 15:49:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Ջո Ուիլսոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը:
 
«Մենք հնարավորություն ունենք Կովկասը կրկին դարձնելու ուժեղ՝ հիմնված համընդհանուր խաղաղության և բարգավաճման վրա։ Դրա համար մեզ պետք է խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև։ Ինչպես Դոնալդ Թրամփը խաղաղություն է բերում Մերձավոր Արևելքին, ես գիտեմ, որ նա նույնը կանի Կովկասում»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ հանրապետական կոնգրեսականը:
 
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։
 
Ավելի ուշ հրապարակվել է նաև համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը