Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով. ՌԴ էներգետիկայի նախարար


Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով. ՌԴ էներգետիկայի նախարար

  • 18-01-2025 10:40:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, այս մասին Ռուսաստանի ու Իրանի նախագահների հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը։
 
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ բանակցությունները վերջնական՝ գնի համաձայնեցման փուլում են։
 
Երեք ժամ տևած հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր․ շուրջ 50 կետ ռուս - իրանական առաջիկա 20 տարվա համագործակցության ուղղություններով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը