Փետրվարի 1-ից բոյկոտում ենք. Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման դեմ նոր ակցիա է սկսել


Փետրվարի 1-ից բոյկոտում ենք. Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման դեմ նոր ակցիա է սկսել

  • 18-01-2025 11:22:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Երևանցիները պահանջում են չթանկացնել հանրային տրանսպորտի ուղեվարձը։
 
Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ նոր ակցիա է սկսում։ Նա այդ մասին հայտնել է սոցցանցերում և տեսանյութ հրապարակել։
 
«Փետրվարի 1-ից բոյկոտում ենք։ Միայն 100 դրամ»,– տեսանյութին կից գրել է Մարությանը։
 
Քաղաքացիներն էլ տեսանյութում ասում են, որ փետրվարի 1-ից միանալու են ֆլեշմոբին և 100 դրամ են վճարելու։
 
Նշենք, որ Մարությանը 2024 թվականի նոյեմբերի 4-ից է սկսել բողոքի և իրազեկման ակցիաները։ Նա նաև ստորագրահավաք էր սկսել, որի ընթացքում 76 000 քաղաքացու ստորագրություն է հավաքվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը