Վաշինգտոնում ֆրանկոֆոն դեսպանների խմբին Լիլիթ Մակունցը տեղեկացրել է Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման մասին


Վաշինգտոնում ֆրանկոֆոն դեսպանների խմբին Լիլիթ Մակունցը տեղեկացրել է Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման մասին

  • 18-01-2025 11:33:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հունվարի 15-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում անցկացվեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի հերթական հանդիպումը` ԱՄՆ-ում Գաբոնի դեսպանի նախագահությամբ։
 
Դիմելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ մի շարք երկրների դեսպաններին, գործերի ժամանակավոր հավատարմատարներին և այլ ներկայացուցիչներին՝ դեսպան Լիլիթ Մակունցը հպարտությամբ վերահաստատեց Ֆրանկոֆոն ընտանիքի հետ Հայաստանի կապը՝ ընդգծելով համերաշխության, խաղաղության և մշակութային բազմազանության արժեքների կարևորությունը։
 
Օգտվելով առիթից՝ դեսպան Մակունցը ներկաներին տեղեկացրեց նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում կարևոր ձեռքբերման՝ Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերություն հաստատող պատմական փաստաթղթի ստորագրման մասին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը