ՀՀ-ն շահագրգռված է ՌԴ-ի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ. Միրզոյան
21-01-2025 16:00:00 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ, Ռուսաստանի գործընկերոջ՝ Լավրովի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին:
«Հուսով ենք՝ ռուսական կողմը հետագայում հաշվի կառնի տեղի ունեցող գործընթացների բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, որոնք, ցավոք, մենք տեսել ենք վերջին շրջանում, վերջին օրերին», - ասել է նա:
Միրզոյանի այցից մի քանի օր առաջ էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինն էին հեռախոսազրույց ունեցել: Ըստ Մոսկվայի՝ հեռախոսազանգը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: