Թրամփը ցանկանում է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին հազվագյուտ մետաղներ մատակարարի աջակցության դիմաց. Reuters


Թրամփը ցանկանում է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին հազվագյուտ մետաղներ մատակարարի աջակցության դիմաց. Reuters

  • 04-02-2025 13:46:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ցանկանում է՝ Ուկրաինան Նահանգներին մատակարարի հազվագյուտ հողային մետաղներ՝ որպես փոխհատուցում ֆինանսական աջակցության համար, գրում է Reuters-ը:
 
Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուկրաինան պատրաստ է դրան:
 
«Մենք նախատեսում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ, որի շրջանակներում նրանք կապահովեն այն, ինչ մենք տալիս ենք նրանց», - ասել է նա:
 
Պարզ չէ, թե արդյոք Թրամփը «հազվագյուտ հողեր» տերմինն ասելով նկատի ունի բոլոր տեսակի կարևոր օգտակար հանածոները:
 
Ուկրաինան ունի ուրանի, լիթիումի և տիտանի խոշոր հանքավայրեր, չնայած դրանցից ոչ մեկը ծավալով աշխարհում խոշորագույնների հնգյակում չէ:
 
AP-ի հաղորդմամբ՝ Թրամփը ցանկանում է ապահովել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների անվտանգությունը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը