Պետք է խնդիր դնենք մեր տարածաշրջանում ունենալ ապրելու հնարավորություն՝ առանց արտաքին օգնության․ վարչապետ
04-02-2025 14:14:31 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Որոշակի հանգամանքների բերումով տաածաշրջանում մեծ նեգատիվ է ձևավորվել Հայաստանի նկատմամբ՝ հայտնի հանգամանքների բերումով։
Այս մասին Վաշինգտոնում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարևոր է, որ մենք կարողանանք այդ նեգատիվը կառավարել, ընդ որում՝ դրա մի քանի մոտեցում և տարբերակ կա, իմ կարծիքով՝ մենք ճիշտ ենք անում, որ փորձում ենք այն կառավարել առավելագույնս հավասարակշռված ձևով, առանց էմոցիաներին տրվելու։
Թե ի՞նչը ու ի՞նչպես մեզ հնարավորություն կտա, որ մենք տառապանքի ու կորուստների ձևով ստացած հնարավորությունը օգտագործենք ու լուծենք այն խնդիրը, որը բավականին երկար ժամանակ մեր առջև դրել ենք, դա ՀՀ հարատևության պահովումն է։ Իմ գնահատմամբ՝ մենք դա կանենք եթե կարողանանք ստեղծել մի իրավիճակ, որը կնշանակի, որ մենք մեր տարածաշրջանում հարևանների միջավայրում կկարողանանք ապրել առանց արտաքին օգնության։ Սա չի նշանակում, որր մենք տարբեր դաշինքներ, համագործակցություններ, տարբեր աշխարահաքաղաքական կենտրոնների հետ չենք ունենալու, ու չենք կարող ունենալ»,- ընդգծել է նա։
ՀՀ վարչապետը կարևորել է, որ խնդիր պետք է դրվի տարածաշրջանում ունենալու ապրելու հնարավորություն։