Թրամփը կասեցրել է Կանադայի նկատմամբ հայտարարված մաքսատուրքերի կիրառումը


Թրամփը կասեցրել է Կանադայի նկատմամբ հայտարարված մաքսատուրքերի կիրառումը

  • 04-02-2025 15:31:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Դոնալդ Թրամփը կասեցրել է ավելի վաղ Կանադայի նկատմամբ հայտարարված մաքսատուրքերի կիրառումը մինչև 2025 թվականի մարտի 4-ը։
 
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Կանադայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անհապաղ քայլեր ձեռնարկել անօրինական միգրացիայի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում: ԱՄՆ նոր վարչակազմը կգնահատի՝ որքանով այդ քայլերն արդյունավետ կլինեն:
 
Թրամփը մեկ ամսով հետաձգել է նաև մեքսիկական ապրանքների ներմուծման նոր մաքսատուրքերի կիրառումը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մեքսիկայի ղեկավարությունը համաձայնել է ուժեղացնել հյուսիսային սահմանի անվտանգությունը և այնտեղ Ազգային գվարդիայի 10.000 զինծառայող տեղակայել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար: Սահմանային վերահսկողության միջոցառումների վրա Կանադան կծախսի մոտ 1.3 միլիարդ դոլար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը