Ռուբիոն վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի արտաքին օգնություն ցուցաբերել


 

Ռուբիոն վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի արտաքին օգնություն ցուցաբերել

  • 07-02-2025 11:46:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել օտարերկրյա պետություններին՝ չնայած Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարմանը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է այցով։
 
«Միացյալ Նահանգները արտաքին օգնություն կտրամադրի, բայց դա կլինի օգնություն, որն իմաստ ունի և բխում է մեր ազգային շահերից»,-ասել է Ռուբիոն։
 
Մեկնաբանելով USAID-ի կասեցման որոշումը՝ Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտել է «նշել ծրագրերը, որոնք աշխատում են և շարունակում են դրանք իրականացնել, ինչպես նաև բացահայտել այն ծրագրերը, որոնք չեն բխում Միացյալ Նահանգների ազգային շահերից և զբաղվել դրանցով»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը