Չեխիայի նախագահը ստորագրել է օրենք, որն արգելում է քաղաքացիություն տրամադրել ՌԴ քաղաքացիներին


 

Չեխիայի նախագահը ստորագրել է օրենք, որն արգելում է քաղաքացիություն տրամադրել ՌԴ քաղաքացիներին

  • 07-02-2025 13:28:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Չեխիայի նախագահ Պետր Պավելը ստորագրել է օրենք, որը փաստացիորեն արգելում է քաղաքացիություն տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին: Նույնիսկ ՌԴ անձնագրից հրաժարվելու դեպքում, այդպիսի ցանկություն հայտնած ռուսաստանցիների մեծ մասը չի կարողանա ստանալ չեխական քաղաքացիություն մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը:
 
Օրինագծի հիմնական մասը սահմանում է երկրում ուկրաինացի փախստականների ընդունման կարգը: Փախստականների ընդունման ռեժիմը երկարաձգվել է մեկ տարով, ժամանակավոր պաշտպանությունը փախստականներին հնարավորություն է տալիս օգտվել պետական բժշկական ապահովագրությունից, կրթությունից և աշխատաշուկայից: Տնտեսապես ինքնաբավ փախստականներին փոփոխությունը հնարավորություն է տալիս ստանալ հատուկ կացության թույլտվություն, որը հետագայում թույլ կտա նրանց մնալ երկրում մշտական բնակության համար:
 
Միևնույն ժամանակ, փաստաթուղթը բարդացնում է ուկրաինացի երեխաներին պետական դպրոցներ ընդունելու ընթացակարգը, որը քննադատվել է որպես խտրականություն:
 
Փոփոխությունը, որը զգալիորեն սահմանափակում է Չեխիայի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը, բողոքի ակցիաներ է առաջացրել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող երկրի բնակիչների շրջանում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը