«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում մարտի 1-ից գործելու է «Գործարքի տեսակ» անվանումով նոր դաշտ


«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում մարտի 1-ից գործելու է «Գործարքի տեսակ» անվանումով նոր դաշտ

  • 07-02-2025 13:54:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դեպքում ապրանքացանկին վերաբերող հատվածում նախատեսում է գործարկել «Գործարքի տեսակ» անվանումով պարտադիր նոր դաշտ։ Հաշվի առնելով հարկ վճարողների առաջարկները՝ «Գործարքի տեսակ» նոր դաշտը կգործի 2025 թվականի մարտի 1-ից։
 
Հարկային հաշիվների դեպքում «Գործարքի տեսակ» նոր դաշտը կպարունակի հետևյալ ընտրացանկը՝ 
  • «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող», 
  • «ԱԱՀ-ից ազատված», 
  • «Այլ» 
*Այս կետերը պարտադիր է լրացնել, եթե «ԱԱՀ դրույքաչափ %» դաշտում ընտրված չէ ԱԱՀ-ի 20% դրույքաչափը։
  
Հաշիվ վավերագրերի դեպքում «Գործարքի տեսակ» նոր դաշտը կպարունակի հետևյալ ընտրացանկը՝ 
«Հարկման հատուկ համակարգ», 
  • «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող», 
  • «ԱԱՀ-ից ազատված», 
  • «ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող», 
  • «Արտահանում», 
  • «ԵՏՄ օդային տրանսպորտով արտահանում» 
*Այս կետերը պարտադիր է լրացնել։
 
Հաշվի առնելով նախատեսվող փոփոխությունները՝ ՊԵԿ-ը հարկ վճարողներին առաջարկում է իրականացնել համապատասխան ծրագրային փոփոխություններ։ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգի ինտեգրման թարմացված փաստաթղթերը, ինչպես նաև XSD-ների և XML-ների տվյալները կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://src.am/am/getMenusContents/111
 
 
ՀՀ ՊԵԿ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն