Որոշ ուղևորներ խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով փորձել են տրանսպորտում անկանխիկ վճարումներ իրականացնել. Կոստանյան


Որոշ ուղևորներ խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով փորձել են տրանսպորտում անկանխիկ վճարումներ իրականացնել. Կոստանյան

  • 07-02-2025 15:11:20   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն է Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«Հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել մեր ուղևորները։
 
Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով  անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել
Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ տրանսպորտային քարտով, կամ TelCell հավելվածով, կամ TelCell տերմինալի միջոցով ձեռք բերված QR-ով»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն