Բաքվում «Ռուսաստանի տան» ճակատագիրը կարող է որոշվել երկու նախագահների երկխոսության արդյունքում․ Պեսկով


Բաքվում «Ռուսաստանի տան» ճակատագիրը կարող է որոշվել երկու նախագահների երկխոսության արդյունքում․ Պեսկով

  • 07-02-2025 16:00:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Կրեմլը ցավում է Բաքվում ռուսական տունը փակելու որոշման համար և չի բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով, ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Մենք ցավում ենք դրա համար, մենք կարծում ենք, որ սա թյուրիմացություն է, որը կարող է լուծվել երկկողմ շփումների միջոցով»,- ասել է նա՝ մեկնաբանելով «Ռուսաստանի տան» փակումը։ Մենք այդ հարցը կբարձրացնենք մեր գործընկերների հետ տարբեր մակարդակներում: Չենք բացառում, որ այդ հարցը կարող է բարձրացվել երկու երկրների ղեկավարների երկխոսության ժամանակ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
 
Փետրվարի 6-ին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտնել է , որ Ռուսաստանը Ադրբեջանի ԱԳՆ-ից նոտա է ստացել Բաքվում «Ռուսաստանի տան» գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը