ՆԱՏՕ-ի ներկայությունը Գրենլանդիայում պետք է մեծացվի․ Շոլց


ՆԱՏՕ-ի ներկայությունը Գրենլանդիայում պետք է մեծացվի․ Շոլց

  • 08-02-2025 12:45:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը Գրենլանդիայում պետք է մեծացվի։
 
Շոլցը պնդում էր, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է գործի բոլորի վրա։
 
«Կլիմայի փոփոխությունը փոխում է Արկտիկայի տարածաշրջանը՝ բացելով նոր նավային ուղիներ, որոնցով մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Չինաստանը և Ռուսաստանը: Հետևաբար, կան օրինական անվտանգության հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք միմյանց հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Իմ կարծիքով, մենք պետք է մեծացնենք ՆԱՏՕ-ի ներկայությունը Գրենլանդիայում»,- ասել է Շոլցը հարցազրույցում:
 
Միաժամանակ նա նշել է․
 
«Որպես ԵՄ ամենամեծ երկրի կանցլեր՝ ես իմ պարտքն եմ համարում կանգնել և հստակ խոսել, երբ մարտահրավեր է նետվում Դանիայի նման փոքր երկրին», – ասել է նա։
 
Շոլցը նշել է նաև, որ կշարունակի անել հնարավորը Վաշինգտոնի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար։ «Նույնիսկ երբ ամեն ինչ բարդանում է», – եզրափակեց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը