Միացյալ Նահանգները մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել


Միացյալ Նահանգները մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել

  • 08-02-2025 13:20:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Միացյալ Նահանգները մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել: Նշվում է, որ փաթեթը կներառի ավիացիոն ռումբեր, կառավարվող հրթիռներ և համապատասխան սարքավորումներ:
 
Պենտագոնից նշել են, որ Վաշինգտոնը հավատարիմ է Իսրայելի անվտանգության ապահովմանը, ինչն առանցքային նշանակություն ունի ԱՄՆ ազգային շահերի համար։
 
Գերատեսչության տվյալով՝ ամերիկյան աջակցությունը հնարավորություն կտա Իսրայելին ամրապնդել երկրի պաշտպանունակությունը և պատրաստ լինել՝ դիմակայելու հնարավոր սպառնալիքներին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը