Մակրոնը հանձնարարել է ուսումնասիրել ռուսական ակտիվների բռնագրավման հարցը


Մակրոնը հանձնարարել է ուսումնասիրել ռուսական ակտիվների բռնագրավման հարցը

  • 12-03-2025 18:33:51   | Ֆրանսիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է մանրակրկիտ ուսումնասիրել ռուսական սառեցված ակտիվների հնարավոր բռնագրավման հետևանքները: Այդ մասին Sud Radio-ի եթերում հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սոֆի Պրիման:
 
«Այժմ կառավարության դիրքորոշումն է՝ ոչ: Ակտիվների դուրսբերման հարց չկա, սակայն հանրապետության նախագահը և վարչապետը հանձնարարել են ֆինանսների նախարարության ղեկավար Էրիկ Լոմբարին ավելի խոր ուսումնասիրել նման որոշման հետևանքները։ Ակնհայտ է, որ դա շատ գայթակղիչ է ԵՄ երկրների համար: Մենք այստեղ 230 միլիարդ ունենք»,- ասել է Պրիման:
 
Նրա խոսքով՝ Փարիզը վախենում է տնտեսության վրա «համակարգային ազդեցություններից», քանի որ Ֆրանսիայում և եվրոպական մյուս երկրներում պահվում են տարբեր պետությունների ակտիվներ: Ֆրանսիայի Ազգային ժողովը չորեքշաբթի կքննարկի Ուկրաինային տրամադրվող օգնությունն ավելացնելու մասին բանաձևի նախագիծը, որը, ի թիվս այլ բաների, ներառում է ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը: Ընդ որում՝ Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ դա Արևմուտքում անհնար է, քանի որ այն հակասում է միջազգային իրավունքին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը