Քննարկվել է համայնքներից ստացված 64 սուբվենցիոն փաթեթ, հավանության է արժանացել՝ 32-ը. ՏԿԵՆ


Քննարկվել է համայնքներից ստացված 64 սուբվենցիոն փաթեթ, հավանության է արժանացել՝ 32-ը. ՏԿԵՆ

  • 12-03-2025 18:40:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի սուբվենցիոն հայտերի քննարկման նիստը, որի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված 64 սուբվենցիոն փաթեթ՝ 25.06 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից 13.2 մլրդ դրամը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է։
 
Քննարկման արդյունքներով 32 ծրագիր հավանության է արժանացել՝ շուրջ 8.86 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում՝ 4.25 մլրդ դրամ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ՝ 28 ծրագրի քննարկումը հետաձգվել է, 4 ծրագիր մերժվել է։
 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն