Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են. Անահիտ Ավանեսյան


Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են. Անահիտ Ավանեսյան

  • 12-03-2025 18:48:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:
 
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են:
 
Նախարարը բարձր է գնահատել 2023 թ.-ի սեպտեմբերին Ստեփանակերտի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած քաղաքացիների բուժօգնության կազմակերպման հարցում Իտալիայի աջակցությունը:
 
Անդրադարձ է եղել երկու երկրների մի շարք բժշկական կենտրոնների միջև սերտ համագործակցությանը, փորձի փոխանակմանը:
 
Նախարարը դեսպանին է ներկայացրել առողջապահական ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները` անդրադառնալով ոլորտի թվայնացման ներկա գործընթացին, համապարփակ ապահովագրության ռեֆորմին:
 
Դեսպանն իր խոսքում ընդգծել է երկու երկրների բժշկագիտության ոլորտում համագործակցության ծավալման զգալի ներուժը` առաջարկելով կազմակերպել հանդիպումներ և իրականացնել ծրագրեր նաև ակադեմիական մակարդակում:
 
Հանդիպման ավարտին նախարար Ավանեսյանը հույս է հայտնհել, որ նորանշանակ դեսպանը կարևոր դեր կունենա երկկողմ համագործակցության խորացման գործում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն