Սաուդյան Արաբիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը


Սաուդյան Արաբիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

  • 15-03-2025 15:58:31   | Սաուդյան Արաբիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am. Սաուդյան Արաբիայի Թագավորությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և խաղաղության շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ համաձայնագիրը կհանգեցնի կայունության և բարգավաճման նոր փուլի։
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության X-ի էջում կատարված գրառման մեջ:
 
Նախարարությունը վերահաստատել է Սաուդյան Արաբիայի աջակցությունն այն ամենին, ինչը կամրապնդի միջազգային անվտանգությունն ու կայունությունը և կապահովի զարգացման և բարգավաճման համար նպաստավոր պայմաններ։
 
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը