«Աղետների ռիսկերի կառավարման պլաններ»-ի մշակման թեմայով դասընթաց Արմավիրի մարզում


«Աղետների ռիսկերի կառավարման պլաններ»-ի մշակման թեմայով դասընթաց Արմավիրի մարզում

  • 15-03-2025 16:13:09   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ՆԳՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի աջակցությամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել «Աղետների ռիսկերի կառավարման պլանների» մշակման թեմայով դասընթաց, որին մասնակցել են համայնքներից «Աղետների ռիսկերի կառավարման» պլանների մշակման համար պատասխանատու անձինք, համապատասխան մասնագետներ, մանկապարտեզների տնօրեններ, ինչպես նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Դասընթացը վարել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Հովհաննիսյանը:
 
Դասընթացի գլխավոր նպատակն էր նպաստել համայնքների, ուսումնական հաստատությունների և բժշկական հաստատությունների «Աղետների ռիսկերի կառավարման պլանների» մշակման և ներդրման գործընթացում մասնագիտական կարողությունների զարգացմանը:
 
Մասնակիցներին տրամադրվել են մեթոդական ուղեցույցներ, ցուցադրվել են պլանների կազմման օրինակներ և նյութեր, այդ թվում՝ Արմավիր (11 բնակավայր), Բաղրամյան (14 բնակավայր), Վաղարշապատ (2 բնակավայր), Փարաքար (9 բնակավայր) և Ֆերիկ (1 բնակավայր) համայնքների՝ GoogleMap-ից դուրս բերված սխեմատիկ պատկերներ, որոնք ներառում են տվյալ համայնքների վտանգները, խոցելի տարրերը, հնարավորություններն ու ռեսուրսները:
 
Դասընթացի արդյունքում ակնկալվում է ունենալ պատրաստված մասնագետներ, ովքեր կկարողանան աջակցել իրենց համայնքներում կամ կազմակերպություններում «Աղետների ռիսկերի կառավարման» պլանների մշակման գործընթացին՝ խթանելով համայնքների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը և առավել անվտանգ միջավայրի ձևավորմանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն