Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան


Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան

  • 24-03-2025 18:41:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանում է Իրանի արտգործնախարարը: Զվարթնոց օդանավակայանում Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:
 
Սպասվում է, որ վաղը Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Աբբաս Արաղչիի և Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
 
Այցի շրջանակում նախատեսված է նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ Երևանում Արաղչին հանդիպելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
 
Բացի երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներից՝ օրակարգում նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձություններն են։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

ՈՒղիղ եթեր. Նոյյան Տապան. Հյուր՝ Ռուզան Ասատրյան
25-04-2025 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

ՈՒղիղ եթեր. Նոյյան Տապան. Հյուր՝ Ռուզան Ասատրյան