Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 105 ամյակի առթիվ հայտարարում է հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկ


Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 105 ամյակի առթիվ հայտարարում է հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկ

  • 24-03-2025 19:50:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 105 ամյակի առթիվ հայտարարում է հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկ։
 
 Նպատակ ունենալով խթանել մարդասիրական գաղափարների տարածում, Ազգային ընկերույթյունը հայտարարում է այդ թեմայով պատմվածքների և ակնարկների մրցույթ։ Լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն համահավաք ժողովածույով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած հեղինակները կստանան պարգև Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի կողմից։
 
 Մրցույթի վերջնաժակետն է 2025 թվականի մայիսի 1-ը։
 
 Նախապատվություն կտրվի այն ստեղծագործություններին, որոնց հիմքում ընկած կլինեն Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային շարժման յոթ հիմնարար սկզբունքները։
 
 Հայկական Կարմիր խաչի ընկերություն՝
 
Արդեն 105 տարի մեր առաքելությունն անփոփոխ է․․․
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն