ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Անդրիուս Կուբիլիուսի հետ


ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Անդրիուս Կուբիլիուսի հետ

  • 15-04-2025 14:35:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ապրիլի 15-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի հետ: 
 
Զրուցակիները քննարկել են պաշպանության և ռազմաարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից պաշտպանական և ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ոլորտային առաջնահերթությունները։ Իր հերթին, Ա. Կուբիլիուսը մանրամասն ներկայացրել է պատշպանության և ռազմաարտադրության ոլորտում ԵՄ առաջնահերթությունները և դրանց շրջանակներում մշակված ռազմավարական հայեցակարգերից բխող գործողությունների ծրագիրը։
 
ԱԽ քարտուղարը գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին տրամադրված օժանդակության վերաբերյալ՝ կարևորելով այն Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն