«Դա նաև մեր հաղթանակն է». Սիմոնյանը՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու Փաշինյանի որոշման մասին


«Դա նաև մեր հաղթանակն է». Սիմոնյանը՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու Փաշինյանի որոշման մասին

  • 15-04-2025 15:45:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մայիսի 9- ը նաև մեր հաղթանակն է, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես բացատրեց վարչապետ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու որոշումը։
 
«Էդ հաղթանակը նաև մեր հաղթանակն է, 300 հազար հայ մարդ զոհվել է, դա մեր հպարտության օրերից մեկն է, և ես կարծում եմ՝ վարչապետի մասնակցությունը չի կարող կապ ունենալ ԵՄ-ի և այլ բաների հետ: ԵՄ -ի շատ ղեկավարներ այցելում են Ռուսաստան, հանդիպում ՌԴ նախագահի հետ բանակցում, այսինքն՝ Հայաստանը պետք է ամեն ինչ դնի մի կողմ որ հանկարծ ԵՄ -ի պաշտոնյա... դա իրենց տեսակետն է, սա՝ մեր», - ասաց Սիմոնյանը։
 
Իսկ թե ինչո՞ւ անցած տարի վարչապետը չգնաց այդ նույն տոնին, ԱԺ նախագահն ասաց՝ անցած տարի այլ իրականություն էր, աշխարհը փոխվում է:
 
Նիկոլ Փաշինյանի մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը