ՀՀ ԳԱԱ նախագահը հյուրընկալել է ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի պատվիրակությանը


ՀՀ ԳԱԱ նախագահը հյուրընկալել է ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի պատվիրակությանը

  • 15-04-2025 17:30:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հյուրընկալել է ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ռեկտոր Դմիտրի Բեսպալովի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական, ՌԴ կրթության նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Վոժդաևը, համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Ալբերտ Կումուկովը։ ՀՀ ԳԱԱ-ից հանդիպմանը մասնակցել են ԳԱԱ փոխնախագահի պաշտոնակատարներ Արամ Պապոյանը և Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչության ղեկավար Սոֆի Աճեմյանը։ 

Աշոտ Մելքոնյանը նշել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի համագործակցության մասին, որի արդյունքում հրատարակվել են 2 մենագրություններ, որոնց շնորհանդեսները նախատեսված են առաջիկայում Երևանում և Ստավրոպոլում։Դմիտրի Բեսպալովը կարևորել է համագործակցությունը ՀՀ գիտական կառույցների հետ և ՀՀ ԳԱԱ նախագահին փոխադարձ այցով հրավիրել Ստավրոպոլ։ Կողմերը քննարկել են համագործակցության՝ համատեղ կրթական ծրագրերի, գիտաժողովների, դպրոցների կազմակերպման հնարավորությունները։  

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն