Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը. Նիկոլ Փաշինյան


Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը. Նիկոլ Փաշինյան

  • 15-04-2025 19:20:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին:
 
Վարչապետը ողջունել է Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով կապերը զարգացնելու և ընդլայնելու նպատակով:
 
Տանյա Ֆայոնը ևս կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը և հավելել, որ ՀՀ այցի նպատակն է քննարկել երկկողմ փոխգործակցության խթանման հնարավորություններն ու հետագա քայլերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն