ԱՄՆ-ն չեղարկել է մի շարք ծրագրերի ֆինանսավորում, այդ թվում՝ Հայաստանում


ԱՄՆ-ն չեղարկել է մի շարք ծրագրերի ֆինանսավորում, այդ թվում՝ Հայաստանում

  • 16-04-2025 10:23:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Միացյալ Նահանգները չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի ֆինանսավորումը։ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը, որ ղեկավարում է միլիարդատեր Իլոն Մասկը, հայտարարել է, որ չեղարկվում են ընդհանուր առմամբ 215 միլիոն դոլար արժողությամբ 139 դրամաշնորհներ:
 
«Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի համար հատկացվում էր 2 միլիոն դոլար՝ ըստ հրապարակման:
 
Այս և այլ երկրներում դադարեցված մի շարք ծրագրեր որակվել են անօգուտ: Դադարեցվել են նախագծեր Միացյալ Թագավորությունում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Բրազիլիայում, Բելառուսում և այլուր:
 
Թրամփի վարչակազմը պետական ծախսերի կրճատմանն ուղղված քայլերի ֆոնին ավելի վաղ կրճատել է Վաշինգտոնի միջազգային օգնություն հատկացնող առաջատար կառույցի՝ USAID-ի ծրագրերի 83 տոկոսը։
 
USAID-ի դեմ արշավը գլխավորում էր Իլոն Մասկը՝ պետական ծախսերի կրճատման գործընթացում Թրամփի ներկայացուցիչը:
 
Նա պնդում էր, որ վարչակազմը կարող է կրճատել 1 տրիլիոն դոլար ԱՄՆ դեֆիցիտը և իր այդ նախաձեռնությունը ներկայացնում որպես կոռուպցիայի դեմ պայքար:
 
Մարտի 19-ին ԱՄՆ դատարանը հակասահմանադրական է համարելUSAID-ի փակումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը