Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ


Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ

  • 16-04-2025 11:45:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Գյումրու ավագանու ընդդիամդիր խմբակցությունները Վարդան Ղուկասյանին ընտրեցին քաղաքապետ: Նշենք, որ նա առաջադրված միակ թեկնածուն էր:
 
«Քաղաքացիական պայմանագիր»-ը բոյկոտել էր նիստը: Խմբակցության 14 անդամները չմասնակցեցին ավագանու անդրանիկ նիստին:
 
Խմբակցության 1-ին համար Սարիկ Մինասյանը գրառմամբ էր հանդես եկել և նշել, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն: Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ թեկնածու չեն առաջադրելու և ընտրելու են ընդդիմության թեկնածուին:
 
Քվեարկությունն ընթացավ բաց կարգով: Ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ է քվեարկել Ղուկասյանի թեկնածությանը:
 
Նշենք նաև, որ «Մեր քաղաքը» դաշինքի առաջին համար Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, ևս չէր մասնակցում նիստին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը