Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով. Ղուկասյան


Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով. Ղուկասյան

  • 16-04-2025 14:32:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով:
 
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ խոսելով միութենական պետություն ունենալու ՌԴ հայտարարությունների մասին: 
 
Նա կրկնել է իր տված նախընտրական խոստումներից մեկը, թե Ռուսաստանից գործարարներ են գնալու Գյումրի:
 
«Այստեղ մենք պետք է հիվանդանոցի խնդիր լուծենք Ռուսաստանի հետ, այստեղ պետք է համատեղ գործարանների, ձեռնարկությունների խնդիր լուծենք, և կտեսնեք, որ այդ ամեն ինչը կլինի»,- ասել է նա և առաջարկել արևմտամետ ուժերին, որ նրանք էլ Եվրոպայից ու Ամերիկայից ներդրումներ բերեն:
 
Ղուկասյանը փաստել է՝ ինքը տարածք էլ կտարամադրի, «ամեն ինչ էլ կանի»: 
 
Դիտարկմանը՝ իրեն կարող են քննադատել միութենական պետության սկզբունքին կողմ լինելու համար, Ղուկասյանը պատասխանել է.
 
«Ոչինչ թող քննադատեն, ես հեչ չեմ վախենում, ես շատ ճիշտ եմ մտածում: Մենք պետք է Բելառուսի սկզբունքով պահենք այս ամեն ինչը:
 
Հիմա Լուկաշենկո՞ն է լավ նստում, թե՞ մնացած երկրները: Նայեք, թե Լուկաշենկոն իրեն ոնց է պահում: Մենք այս հարևանները որ ունենք, չենք կարող փոխել, մենք, ցավոք սրտի, եվրոպայում չենք գտնվում: Մեզ պետք է այնպիսի մի երկիր, որ հիմնվենք դրա վրա: Ես այդպես եմ գտնում, բայց պաշտպանելով Հայաստանի անկախությունը և շատ-շատ խնդիրներ, նաև սուվերեն վիճակը»,- նշել է Ղուկասյանը:
 
Հիշեցնենք՝ «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը Գյումրու ավագանու առաջին նիստում 18 կողմ, 0 դեմ ձայնով ընտրվեց համայնքի նոր ղեկավար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը